30 հոկտեմբերի 2009 - 18:16 AMT
Թբիլիսիում կայացել է «Վրաստանի հայ վետերանների միություն» նոր ՀԿ շնորհանդեսը
«Վրաստանի հայ վետերանների միությունը» Թբիլիսիում կազմակերպել էր շնորհանդես, որի ընթացքում կազմակերպիչները ԶԼՄ ներկայացուցիչներին ծանոթացրեցին կազմակերպության ստեղծման նախապատմության, նրա նպատակների ու խնդիրների, ինչպես նաեւ ապագայում աշխատանքի հիմնական ծրագրերի հետ:
«Վրաստանի հայ վետերանների միությունը» ստեղծվել է 2009թ. ապրիլի 17-ին: Այն իր շարքերում միավորում է Վրաստանի քաղաքացիներին, որոնք մասնակցել են յոթ պատերազմներին ու հակամարտություններին` Հայրենական Մեծ պատերազմին, Աֆղանստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի ու Իրաքի պատերազմներին: