30 հոկտեմբերի 2009 - 19:09 AMT
«Հայէկոնոմբանկը» հայտարարում է նոր ակցիայի մասին
«Հայէկոնոմբանկը» շարունակում է նոր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: 2009թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2010թ. հունվարի 31-ը Երեւանում բանկի մասնաճյուղերի ծառայություններից օգտվող բոլոր քաղաքացիները կդառնան աննախադեպ ակցիայի մասնակիցները, հաղորոդում է բանկի մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, ակցիայի շրջանակներում մայրաքաղաքի մասնաճյուղերում հիփոթեքային վարկ կտրամադրվի տարեկան 12-14 տոկոս տոկոսադրույքով, գործող 14-16 տոկոսի փոխարեն, իսկ ոսկու գրավով վարկերի տոկոսադրույքը տարեկան կկազմի 20 տոկոս, գործող 24-ի փոխարեն:

Բացի այդ, ArCa Classic, ArCa Adidas, Gift Card, MasterCard Standard, MasterCard Business պլաստիկ քարտերը կտրամադրվեն եւ կսպասարկվեն անվճար: