30 հոկտեմբերի 2009 - 20:29 AMT
Վրաստանի հայկական ՀԿ գտնվում են իշխանության մշտական հսկողության ներքո
Ջավախքի քաղաքական կյանքի շարժող ուժը հասարակական-քաղաքական կազմակերպություններն են: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Սակայն, նրա խոսքով, Ջավախքի բնակչության մեծամասնության համար կուսակցության պես հասկացություն չկա: «Սոցհարցման ընթացքում պարզ դարձավ, որ Ջավախքում գործող 12 կուսակցություններից բնակչությանը հայտնի են ընդամենը երկուսը»,- ասել է Սարգսյանը:

Ընդ որում, նա նշել է, որ Ջավախքի նախկին 6 շրջաններում գործում են 152 հասարակական կազմակերպություններ: Սարգսյանը մատնանշել է նաեւ հայկական ու վրացական կազմակերպությունների անհավասարակշռությունը: «Ախալցխայում 77 հասարակական կազմակերպություններից միայն ութն են հայկական»,- հաղորդել է Սարգսյանը` ավելացնելով, որ Վրաստանի հայկական կազմակերպությունները գտնվում են իշխանության մշտական հսկողության ներքո: