31 հոկտեմբերի 2009 - 15:32 AMT
Թուրքիայի ազգաբնակչության 99% մահմեդականներ են, որոնց մեծամասնությունը սուննիներ են
ԱՄՆ պետդեպարտամենտի կրոնական ազատության մասին ամենամյա զեկույցի այն բաժնում, որը վերաբերում էր Թուրքիային, նշվում է, որ երկրի 99 տոկոսը` 70.5 մլն, մահմեդականներ են, եւ նրանց մեծամասնությունը սուննիներ են: Մահմեդական բնակչության մեծամասնությունը (10-20 միլիոն) իրեն համարում է ալավի:

«Երկրում ապրում է մոտ 500 հազ. շիա, 65 հազ. հայ, որոնք պատկանում են հայ առաքելական եկեղեցուն, 23 հազ. հուդայական, 15 հազ. քրիստոնյա Յակոբին, 10 հազ. բահայիստ, 5 հազ. եզդի, 3300 Եհովայի վկա, 3000 «այլ բողոքական», 3000 ուղղափառ հույն, ինչպես նաեւ «բուլղարներ», նեստորականներ, գնչուներ, կաթոլիկներ եւ մարոնիտներ, որոնց քանակը հայտնի չէ», - նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի մեջ: