2 նոյեմբերի 2009 - 17:09 AMT
Կայսերիում վերանորոգված հայկական եկեղեցի կբացվի
Նոյեմբերի 8-ին Կայսերիում վերանորոգումից հետո կբացվի հայկական եկեղեցի` Սբ.Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլի հայկական համայնքի ուժերով ու միջոցներով եւ օծվելու է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) կանոններով:

Տաճարը կօծի ՀԱԵ Կոստանդնուպոլսյան Պատրիարքարանի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Բացման արարողությանը ներկա կգտնվեն Կայսերիի նահանգապետն ու քաղաքապետը: Արարողությանը հրավիրված է նաեւ Թուրքիայի նախագահը, որը ծնունդով Կայսերիից է: «Եկեղեցու օծումից հետո տեղի կունենա առաջին պատարագը»,- գրում է Hurriyet-ը:

Սբ.Գրիգոր Լուսավորչի եկեղեցին թվագրվում է 1191 թվականով: Վերականգնողական աշխատանքները տեւել են երեք տարի: