2 նոյեմբերի 2009 - 18:26 AMT
Վրաստանը հայտարարում է Հայաստանի համար Վերին Լարս ՀԱԿ բացելու պատրաստակամության մասին
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն հերքել է Վերին Լարս ՀԱԿ միջոցով Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունների մասին հաղորդագրությունները` հաստատելով, որ այդ հարցի շուրջ տեխնիկական բանակցություններն ընթանում են Հայաստանի հետ:
«Հաշվի առնելով, որ Վերին Լարս ՀԱԿ բացումը Հայաստանի համար կփոխի կենսական հետաքրքրությունը, մենք պատրաստ ենք ցանկացած զիջումների գնալ: Չնայած, որ Ռուսաստանը դեռեւս որոշակի խնդիրներ է առաջացնում, հայկական կողմի հետ մենք պայմանավորվեցինք, որ տեխնիկական բանակցություններ կսկսենք եւ մենք սկսեցինք»,- նշել է Նինո Կալանդաձեն, հաղորդում է civil.ge-ն:
Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ցամաքային հաղորդակցությունը դադարեցվեց ռուսական կողմից 2006թ. հուլիսին` Վերին Լարս ՀԱԿ փակումից հետո: Այդ փոխադրող ճանապարհը փակվեց նաեւ Հայաստանի համար:
Մայիսին Վրաստանի ԱԳՆ հայտարարեց, որ Մոսկվան Թբիլիսիին հաղորդել է Կազբեգի-Վերին Լարս ՀԱԿ բացելու պատրաստակամության մասին: Սակայն, դրանից հետո որեւէ կոնկրետ քայլեր չձեռնարկվեցին: