3 նոյեմբերի 2009 - 17:52 AMT
Ռոբերտ Սիմոնսը Երեւան կժամանի
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը նոյեմբերի 5-6-ը հանդիպումներ կունենա Երեւանում: Ինչպես նշվում է Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, Ռոբերտ Սիմոնսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի հետ: