3 նոյեմբերի 2009 - 18:01 AMT
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով ժամանել է Քուվեյթ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին պետական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Սերժ Սարգսյանիգլխավորածպատվիրակության կազմումեն արտաքինգործերինախարար Էդվարդ Նալբանդյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար ՀրանուշՀակոբյանը, մշակույթինախարար Հասմիկ Պողոսյանը, կրթությանեւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային Ժողովի «Հայաստան-Քուվեյթ» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Վահան Հովհաննիսյանը, արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

Պետական այցի շրջանակում նախատեսված տարբեր հանդիպումներից զատ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: