3 նոյեմբերի 2009 - 19:22 AMT
Ստամբուլում օսմանական արխիվների նոր կենտրոն կբացվի
Ստամբուլում օսմանական արխիվների նոր կենտրոն կբացվի: Ներկայումս օսմանական արխիվները գտնվում են չորս տարբեր վայրերում, եւ այժմ դրանք կհավաքվեն մի տեղ: Նոր կենտրոնում կհավաքվեն մոտ 100 միլիոն փաստաթղթեր եւ 370 000 գրառումներ: Կենտրոնում գտնվելու է նաեւ 350 գիտնականների համար նախատեսված հետազոտական բաժին, գրադարան, թանգարան եւ 2500 հոգու համար նախատեսված համագումարների դահլիճ: Կենտրոնի բացումը սպասվում է 2012 թվականին, հաղորդում է Anatolian News Agency-ն: