3 նոյեմբերի 2009 - 20:20 AMT
Սոնոմի համալսարանի հուշատախտակին ավելացվել է Հրանտ Դինքի անունը
Սոնոմի պետական համալսարանի (Կալիֆոռնիա) հուշատախտակին, որը կանգնեցվել է ցեղասպանություններից մազապուրծ եղածների եւ զոհերի հիշատակին, ավելացվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անունը: Ինչպես գրում է «Ակոս» թերթը, հուշատախտակին փորագրված են հանուն խաղաղության եւ ազատության պայքարող այնպիսի անձանց անուններ, ինչպիսիք են Մահատմա Գանդին, Դալայ Լաման, Ալբերտ Էյնշտեյնը, Վացլավ Գավելը եւ Պիտ Զիգերը:

Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ կատարած իր այցի շրջանակներում Դինքի այրին` Ռաքել Դինքը համալսարան էր այցելել: