3 նոյեմբերի 2009 - 21:00 AMT
3 հայ շախմատիստներ կմասնակցեն Շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը
ՖԻԴԵ-ն հրապարակեց 2009 թ. նոյեմբերի 20-ին Խանտի Մանսիյսկում սկսվող Աշխարհի գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները: Առաջին փուլում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Լի Չաո Բին (Չինաստան), Տիգրան Լ. Պետրոսյանինը` Գեորգ Մայերը (Գերմանիա): Սերգեյ Մովսիսյանը կխաղա Յու Յանգյիի (Չինաստան) հետ: