3 նոյեմբերի 2009 - 22:07 AMT
«ՀայՌուսգազարդը» մշակել է իր գործունեության հաջորդ տարվա ծրագիրը
Նոյեմբերի 3-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2010թ. գազային համալիրի վերականգնման եւ զարգացման ծրագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գազաէներգետիկ ու ներդրումային նախագծերը, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության ծրագիրը 2010թ. համար»:
Վարչությունը հավանություն է տվել ծրագրերին, հաշվի առնելով վարչության անդամների դիտողություններն ու առաջարկները եւ որոշել է ներկայացնել դրանք «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի հերթական նիստի քննարկմանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: