4 նոյեմբերի 2009 - 11:31 AMT
Հնչակյան կուսակցությունը շարունակում է գործել ընդդիմադիր դաշտում
Հնչակյան կուսակցությունը հանդիպումներ եւ խորհրդակցություններ կկազմակերպի ոչ միայն դաշնակից կուսակցությունների, այլ նաեւ նրանց, ում հետ կուսակցությունը հստակ տարակարծություններ ունի: Այդ մասին ասվում է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչություն հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է կուսակցության վերջերս կայացած համագումարի մասին, որտեղ հստակեցվեց, որ «ՍԴՀԿ-ն պիտի շարունակի գործել ընդդիմադիր դաշտում, քանի դեռ երկրում ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները եւ չեն հաստատվել օրինականությունը, ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը»: