4 նոյեմբերի 2009 - 14:48 AMT
Մեկնարկել է Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությունը
Երեւանի «Դինամո» մարզահամալիրում շարունակվում է Հայաստանի ձյուդոյի պատանեկան (աղջիկների եւ տղաների) առաջնությունը: Շուրջ 100 մասնակիցներ պայքարում են Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

«Աղջիկները ներկայացնում են Երեւանն ու Արտաշատը, տղաները` Երեւանը, Գյումրին, Աբովյանը, Արտաշատը, Արմավիրը, Վանաձորը եւ Հրազդանը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի մարզիչ Մարտին Սարգսյանը:

Այսօր հայտնի կդառնան հաղթողների ու մրցանակակիրների անունները 4 քաշային կարգում պատանիների մոտ եւ 3 կարգում աղջիկների մոտ: Վաղը պատանիները հանդես կգան 4 քաշային կարգում, իսկ աղջիկներըէ 2 քաշային կարգում: