4 նոյեմբերի 2009 - 18:54 AMT
ՀՀ պետբյուջեից սոցիալական ոլորտի զարգացման համար շուրջ 242,4 մլրդ դրամ կհատկացվի
«ՀՀ 2010թ. սոցիալական ծախսերը ճգնաժամի պատճառով կկրճատվեն, սակայն ոչ էապես` մոտ 2 մլրդ դրամով: Բյուջետային միջոցները սահմանափակ են, սակայն մենք կկատարենք խոստումները եւ սոցծախսերը մեծ փոփոխություններ չեն կրի»,-ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը ԱԺ սոցիալական եւ ֆիանանսավարկային հանձնաժողովներում 2010 պետբյուջեի քննարկումների ընթացքում:

Ըստ Պողոսյանի, փոփոխությունները բացատրվում են օբյեկտիվ պատճառներով, եւ սոցիալական ոլորտի զարգացման համար հատկացումները կազմում են շուրջ 242,4 մլրդ դրամ:

«Հիմնական ծախսերը պահպանված են այն ծավալով, որը թույլ է տալիս լիովին ապահովել քաղաքացիների կարիքները: Հաջորդ տարվա բյուջեում աճել են զինծառայողների, սոցիալական եւ ապահովագրական թոշակների, Մեծ Հայրենական Պատերազմի վետերանների թոշակների համար նախատեսված հատկացումները: Կշարունակվի սոցիալական որոլտի «մաքրումը» կեղծ փաստաթղթերով այնտեղ հայտնված մարդկանցից: Նման քաղաքականության շնորհիվ 2009թ. արդեն 16 հազար ընտանիք է կրճատվել ցուցակից, որոնք այնտեղ էին հայտնվել կեղծ փաստաթղթերով եւ տնտեսվել է 3 մլրդ դրամ բյուջետային միջոցներ»,-ասել է նախարարը:

Նա հաղորդել է, որ 2010 թ. բնակչության զբաղվածության ոլորտի ապահովման համար հատկացվել է 700 մլն դրամ, հաշմանդամներին սայլակներով ապահովելու համար` 119,2 մլն դրամ, երեխաների որդեգրման համար` 11,8 մլն դրամ: