4 նոյեմբերի 2009 - 20:40 AMT
«Նյու Յորք Թայմզ» թերթի արվեստի գլխավոր քննադատը ներկա կլինի «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի բացմանը
Մայքլ Քիմելմանը` «Նյու Յորք Թայմզ» թերթի արվեստի գլխավոր քննադատը կայցելի Երեւան` մասնակցելու կենտրոնի հանդիսավոր բացմանը 2009թ. նոյեմբերի 8-ին: Լինելով ազդեցիկ ուժ ժամանակակից արվեստում ` Քիմելմանը դասախոսություն կկարդա Պուլիցերյան մրցանակի ներկայացված իր գրքի` «Պատահական գլուխգործոց` կյանքի արվեստի մասին - ընդհակառակը» վերաբերյալ: Դասախոսությունից հետո նա կմակագրի գրքի օրինակները` եզակի հնարավորություն տալով հանրությանը հանդիպել հեղինակին:
«Լավ արվեստնառատաձեռնէ», - ասում էՔիմելմանը: «Նրա նպատակնէխրախուսել մարդկանց ավելիուշադիրնայել իրենցշուրջը»: Քիմելմանիեզակի մոտեցման մասին գրքում վառ գույներով է պատմվում` տեղափոխելով թե' արվեստը, թե' արվեստի դիտորդներին մշակութային համատեքստ եւ հաղորդակից դարձնելով միմյանց:
Ինչպես Քիմելմաննէգրում«Պատահական գլուխգործոց»-իներածությունում` իր նպատակնէհետազոտել, թե ինչպես է «... արվեստը մեզ հուշում այն մասին, թե ինչպես ավելի լիարժեք կերպով ապրենք մեր կյանքը: Այլ կերպ ասած` այս գիրքը մասամբ այն մասին է, թե ինչպես ստեղծագործելը, հավաքելը եւ նույնիսկ պարզապես արվեստը գնահատելը կարող է կյանքը դարձնել ամենօրյա գլուխգործոց»: Գրքում ընդգրկված են քննարկումներ արվեստագետների այնպիսի լայն շրջանակի մասին, ինչպիսիք են Բոնարդը, Վերմիրը, դե Կունինգը եւ Դյուշանը, բայց այն նա- ընդգրկում է մի գլուխ դոկտոր Հյու Հիքսի մասին, որն իր տան նկուղում մասնավոր թանգարան է հիմնել` ցուցադրելով ավելի քան 75.000 էլեկտրական լամպերից բաղկացած իր հավաքածուն:
Նյու Յորք նահանգիԳրինվիչՎիլիջում ծնված -մեծացածՔիմելմանըհաճախել էՅեյլ քոլեջը եւիր դիպլոմային աշխատանքը գրել արվեստի պատմությունից Հարվարդի համալսարանում: Այժմ նա ապրում է Բեռլինում - գրում է «Արտասահմանում» սյունակը «Թայմզ» թերթի համար` անդրադառնալով ամբողջ Եվրոպայի մասշտաբով մշակութային եւ հանրային կար-որության իրադարձություններին: