4 նոյեմբերի 2009 - 20:47 AMT
Եվս 16 զինծառայողների ընտանիք ստացան ծառայողական բնակարաններ
Շարունակվում է զինծառայողների ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացը: Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ զինծառայողների համար կառուցված հերթական բնակելի շենքի բացման արարողությունը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց հանձնեց ծառայողական բնակարանների բանալիներն եւ վկայականները:

2007 թ-ց առ այսօր շահագործման է հանձնվել 824 բնակարաններից բաղկացած 31 շենք, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: