4 նոյեմբերի 2009 - 21:13 AMT
Նոյեմբերի 6-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Երեւան կժամանեն նոյեմբերի 6-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձավ դիվանագիտական աղբյուրներից:
Այցի ընթացքում նշանակված են միջնորդների հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Միջնորդները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր: