4 նոյեմբերի 2009 - 21:31 AMT
Տրաբզոնում Իսրայելի դեսպանի վրա հավկիթներ են նետել
Թուրքիայում Իսրայելի դեսպանի ելույթի ժամանակ, երկրի հյուսիսում գտնվող Տրաբզոնի համալսարանում, ուսանողները հավկիթներ են նետել ամբիոնի ուղղությամբ: Իսրայելի դեսպան Գաբի Լեւին շարունակել է ելույթը, ուշադրություն չդարձնելով ուսանողների խուլիգանական արարքի վրա: Լեվիի արձագանքից զայրացած ուսանողները փորձել են մոտենալ ամբիոնին եւ հարձակվել նրա վրա` այդ փորձը կասեցրել է Իսրայելի դեսպանի անձնական պահակախումբը: Ոստիկանությունը, հավանաբար կանխատեսելով իրադարձությունների նման զարգացումը, արագ միջամտեց եւ վերականգնեց հասարակական կարգը: Դեսպանը չի տուժել:

Գաբի Լեվին որոշեց լքել համալսարանը` անավարտ թողնելով իր ելույթը, որի թեման էր Իսրայելի հակաքարոզչությունը ի պատասխան Գոլդսթոունի ու արաբական մամուլի զրպարտություններին:
Իսրայելի ԱԳՆ գրասենյակը հայտարարել է, որ այդ միջադեպը չի կանգնեցնի Իսրայելի դիվանագետներին եւ հակաքարոզչական արշավի մյուս մասնակիցներն, գրում են Իսրայելի ԶԼՄ-ները: