5 նոյեմբերի 2009 - 15:30 AMT
Թուրքական խորհրդարանը չի վավերացնի Արձանագրությունները մինչեւ 2010թ. մարտ ամիսը
Պետք չէ ակնկալել, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները նախքան 2010թ. փետրվար-մարտ ամիսները: Այդ մասին Երեւանում կայացած «Հայ-թուրքական դիվանագիտությունը եւ Լեռնային Ղարաբաղը` համաձայնությու՞ն, թե՞ ոչ» սեմինար-քննարկմանը հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: «Թուրքիան նման քայլի չի գնա, եւ դա պայմանավորված է նրանով, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 95-ամյակը: Իհարկե, դա Անկարայի համար ռիսկային քաղաքականություն է, քանի որ Հայաստանի համբերությունն անսահման չէ»,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով, Թուրքիայից շատ բան են սպասում, եւ Բրյուսելի ու Վաշինգտոնի հաղորդագրություններն այն մասին, որ Արձանագրությունները պետք է խելամիտ ժամկետներում վավերացվեն, հենց դրա մասին են խոսում: