5 նոյեմբերի 2009 - 18:10 AMT
Թուրքիայում վերականգնվում է եւս մեկ հայկական եկեղեցի
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում (պատմական Տիգրանակերտ) սկսվել են հայկական Սբ.Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքները: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինպոլսի պատրիարքության ղեկավարի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Հատեշյանը:

Դիարբեքիրի Սբ.Կիրակոս եկեղեցու վերականգնումը երկրորդը կլինի Ախթամարի (Վանա լիճ) սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումից հետո:

Սբ. Կիարոկս եւ Սբ. Սարգիս եկեղեցիները միակ պահպանված հայկական եկեղեցիներն են Թուրքիայի հարավ-արեւելյան մասում: Սբ. Կիրակոսը կառուցվել է մոտավորապես 10-11դդ., հաղորդում է blagovest.info-ն: