5 նոյեմբերի 2009 - 18:32 AMT
Հայ օգնության միությունը կշարունակի իր ծրագրերը ԼՂՀ-ում
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության (ՀՕՄ) ներկայացուցիչներ Վիկկի Մարաշլյանին, Ժիրայր Փեչեքյանին եւ Մարգարիտա Թարանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում կրթության եւ առողջապահության ոլորտներում ՀՕՄ-ի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի, ինչպես նաեւ կազմակերպության 100-ամյակին նախատեսվող միջոցառումներին առնչվող հարցեր:

ՀՕՄ-ի գործադիր կոմիտեի ղեկավար տիկին Մարաշլյանը նշել է, որ չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ կապված առկա որոշակի դժվարություններին, կազմակերպությունը փորձում է շարունակել ծրագրերը, քանի որ ԼՂՀ-ում բարեգործական նախագծերի իրականացումը հանդիսանում է կազմակերպության կարեւորագույն խնդիրներից մեկը: Ժիրայր Փեչեքյանը տեղեկություններ է հաղորդել գալիք տարվա ծրագրերի մասին. մասնավորապես կազմակերպությունը նախատեսում է 2010 թվականից հոգալ հանրապետության մեկ ուսանողի Լիբանանում սովորելու ծախսերը:

Հանդիպաման ընթացքումվարչապետըհյուրերին հաղորդեց, որ կառավարությունըառաջիկայում նախատեսում էմի շարք ժամանակակից
նախադպրոցական հիմնարկներ բացել, ինչպես նաեւ` միջոցներ ձեռնարկել ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ: Վարչապետը ավելացրել է նաեւ, որ ծրագրերի իրագործման ընթացքում առաջացած դժվարությունների հաղթահարման գործում կառավարությունը պատրաստ է աջակցել հիմնադրամին: Հանդիպմանը ներկաէինԼՂՀկրթությանեւ գիտության նախրար Վ. Խաչատրյանը եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դ. Իշխանյանը, հաղորդում է ԼՂՀ կառավարությանտեղեկատվության եւ հասարակայնության հետկապերի վարչությունը: