5 նոյեմբերի 2009 - 19:27 AMT
Հայաստանի քաղաքական գործիչները հանրապետության դպրոցներում կանցկացնեն քաղաքացիական դաս
«Հայաստանում տեղական ինքնակառավարման 10-օրյակ» միջոցառման շրջանակում նոյեմբերի 6-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարանցիների համար կկազմակերպվի քաղաքացիական դաս: Երեւան քաղաքու մդասերը կսկսվեն ժամը 1000-ին, իսկ մարզերում` ժամը 1100-ին:

Դասերը կվարեն երկրի քաղաքական ղեկավարներ, մարզային եւ համայնքային պաշտոնյաներ, ովքեր աշակերտներին կներկայացնեն պետության կառուցվածքը, իրավական դաշտը, ինչպես նա- կպատասխանեն աշակերտներին հուզող հարցերին:

Նոյեմբերի 9-ին բոլոր դպրոցներում աշակերտները կգրեն «Մեր համայնքը»թեմայով շարադրություն:

Միջոցառման կազմակերպիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,աջակիցներ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ եւ Երեւանի քաղաքապետարան: