6 նոյեմբերի 2009 - 13:24 AMT
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հետապնդում Ռուսաստանը տարածաշրջանից ետ մղելու նպատակը
ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել Մոսկվայի հետ հարաբերությունները, չնայած գոյություն ունեցող որոշ տարաձայնությունների որոշ հարցերում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին, նա ասաց, որ այն չի հետապնդում Ռուսաստանը տարածաշրջանից ետ մղելու նպատակը: «Մենք գիտենք, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, եւ հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ: Դաշինքը չի դիտարկում Հայաստանի հետ իր հարաբերությունները որպես Ռուսաստանի հետ մրցակցության փաստ, չնայած Մոսկվայի կողմից նմանատիպ հայտարարություններին», - ընդգծել է Սիմոնսը: Նա կարեւորեց այն, որ Հայաստանի կառավարությունը կարող է ազատ որոշել թե ում հետ զարգացնել հարաբերությունները եւ խորացնել համագործակցությունը: