6 նոյեմբերի 2009 - 20:21 AMT
Հայկական եկեղեցիների խաչերը մտավախություններ են ներշնչում Անկարային
Թուրքական Դիարբեկիր քաղաքում (պատմական Տիգրանակերտ) ՍԲ. Կիրակոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսել են ոչ թե թուրքերը, այլ Ստամբուլի հայ համայնքը, ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ղեկավար, արքեպիսկոպոս Արամ Աշոտյանի մասնակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, վերջերս անհայտ հանգամանքներում եկեղեցին հրդեհվել էր, ինչի հետեւանքով մեծ վնաս պատճառվեց եկեղեցուն:

Մելքոնյանը նշեց, որ Սբ. Կիրակոսի եկեղեցին գտնվում է վատթար վիճակում: «Վանքից մնացել են միայն պատերը եւ սյուները, այնպես, որ վերականգման մասին դեռ շուտ է խոսել», - նշել է նա:

Նա նաեւ հաղորդել է, որ Դիարբեկիր քաղաքի արխիվներից հանվել է մի շարք փաստաթղթեր, համաձայն որոնց որոշակի շենքեր պատկանում են կամ հայկական համայնքներին, կամ էլ եկեղեցիներին եւ դպրոցներին: Այդ հարցի շուրջ ներկայումս ընթանում են իրավական գործընթացեր: «Ինչպես ասաց մի պաշտոնյա, եթե այդ փաստաթղթերը օրինական ճանաչվեն, ապա քաղաքի կեսը հայերին է պատկանում», - ընդգծել է Մելքոնյանը:

Մելքոնյանը չբացառեց, որ Թուրքիան կփորձի խոչընդոտել եկեղեցու վերականգմանը, քանի, որ այն հանգամանքը, որ եկեղեցին կարող է գորող դառնալ եւ նրա վրա խաչ կանգնեցվի մեծ մտավախություններ են ներշնչում Անկարային:

«Այդ եկեղեցին կարող է դառնալ ամենամեծ քրիստոնեական կենտրոններից մեկը տարածաշրջանում», - նշել է Ռուբեն Մելքոնյանը, եւ ավելացրեց, որ ամենամեծ վտանգը Թուրքիայի համար տվյալ դեպքում կարող է դառնալ այն, որ Թուրքիայի բռնի կրոնափոխ հայերը, կցանկանան վերադառնալ իրենց պատմական կրոնին», - նշել է նա: Նրա խոսքերով, Թուրքիայի նախաձեռնությունը` վերանորոգել հայկական եկեղեցիները, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից. Որպես PR ակցիա եւ, որպես հայկական ճարտարապետության աղավաղում:

«Համարյա բոլոր իրենց հայտարարություններում թուրք պատգամավորները խոսում են այն մասին, որ իրենք վերականգնում են հայկական եկեղեցիները», - ասել է նա, եւ ընդգծել, որ վերականգնողական աշխատանքներից հետո, ճարտարապետները ոչ միշտ է, որ ճիշտ արդյունքի են հասնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ աշխատանքներում չեն մասնակցում հայ մասնագետները: