6 նոյեմբերի 2009 - 20:35 AMT
«Ժառանգությունը» կրկին պնդում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կրկին արծարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ ճանաչելով ԼՂՀ անկախությունը ՀՀ իշխանությունները «պետք է ապացուցեն, որ իրենց հայտարարությունները սոսկ խոսքեր չեն, ներքին սպառման ուղերձներ չեն, մեզ մոլորության մեջ գցելու խոստումներ չեն, այլ գործ են, որին սպասում է ողջ հայությունը»:

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին` Ս.Սաֆարյանն իր հայտարարության մեջ հաստատել է «Ժառանգության» պատրաստակամությունը` պայքարել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ խորհրդարանում: Նա նաեւ նշել է, որ որպես ելք ստեղծված իրավիճակից, «Ժառանգությունը» պահանջում է նախագահի հրաժարականը:--ԿԱ--