6 նոյեմբերի 2009 - 20:37 AMT
Տալի Հուշախաղի երկրորդ տուրում եւս բոլոր 5 պարտիաները ոչ ոքի ավարտվեցին
Նոյեմբերի 6-ին Միխայիլ Տալի Հուշախաղի երկրորդ տուրում, որն ընթանում է Մոսկվայու, Լեւոն Արոնյանը (Հայաստան) ոչ ոքի ավարտեց պարտիան Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) հետ: Մնացած 4 պարտիաներում նույնպիսի արդյունք գրանցվեց:
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - Լեւոն Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5
Պետեր Լեկո (Հունգարիա) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 0,5:0,5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 0,5:0,5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 0,5:0,5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 0,5:0,5
Մրցաշարային դրությունը երկու տուրերից հետո` Անանդ, Արոնյան, Գելֆանդ, Իվանչուկ, Կարլսեն, Կրամնիկ, Լեկո, Մորոզեւիչ, Պոնոմարյով, Սվիդլեր` 1-ական միավոր:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած առաջին տուրում եւս բոլոր պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի: