8 նոյեմբերի 2009 - 15:30 AMT
Երեւանում հանդիպել են ավանդական հայկական կուսակցությունների առաջնորդները
Երեւանում ՀՅԴ «Քրիստոփոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել երեք ավանդական հայկական կուսակցությունների` ՀՅԴ, Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան եւ Ռամկավար-Ազատական կուսակցությունների առաջնորդների հանդիպումը: Կուսակցությունները հանդիպմանը ներկայացնում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, Հնչակյան կուսակցության նախագահ Սեդրակ Աճեմյանը եւ Ռամկավար-Ազատական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ, գործադիր տնօրեն Մայք Հարաբյանը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի զարգացումները եւ համահայկական այլ հարցեր: