11 մարտի 2002 - 22:45 AMT
ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 13-ին Հայաստան կժամանի Լատվիայի խորհրդարանի պատվիրակությունը` Եվրոպայի գործերով խորհրդարանական հանձնաժողովի եւ հայ-լատվիական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Էդվինսոն Ինկենսի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, այցի ընթացքում լատվիացի պատգամավորները կհանդիպեն Հայաստանի ղեկավարությանը եւ ՀՀ խորհրդարանի անդամներին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: