9 նոյեմբերի 2009 - 14:16 AMT
Իրանի նախագահը ժամանել է Ստամբուլ` ԻԿԿ գագաթնաժողովին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, որը Թուրքիա է ժամանել մասնակցելու համար Իսլամական կոնֆերանսի կազմակերպության Տնտեսական եւ առեւտրային համագործակցության մշտական կոմիտեի նիստին, հաղորդում է TPT հեռուստաալիքը: Հանդիպումը անցել է փակ դռների ետեւում:
Այսօր Մահմուդ Ահմադինեժադը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: