9 նոյեմբերի 2009 - 18:30 AMT
Սիմոն Կամսարականը հուսով է, որ կստանա ՀՀ ԱԳՆ նախարարի պատասխանները գլխավոր դատախազության միջոցով
Հայաստանի Հանրային խորհրդի Պաշտպանության եւ Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդյանին: Նամակում Կամսարականը մեկ անգամ եւս տեղեկացնում է ԱԳ նախարարին, որ ինքը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ ԱԳՆ ղեկավարի դեմ քրեական գործ հարուցելու հայցադիմումով`սահմանադրական կար֊գին, ինչպես եւ ՀՀ պաշտպանությանը, պաշտպանվածությանն ու ազգային անվտանգությանը սպառ֊նացող, նրա կողմից ի պաշտոնե կատարած մի շարք հանցագործ գործողությունների մեղադրանքով:

Նամակում Կամսարականը մի շարք հարցերով դիմում է ԱԳՆ ղեկավարին, որոնց տրված հստակ պատասխանները կնպաստեն, ինչպես կարծում է Կամսարականը, «Հայաստանի դատախազության կողմից կատարվելիք նախաքննությանը»:

Ըստ Կասարականի, ՀՀ ԱԳ նախարարը պետք է պատասխանի հետեւյալ հարցերին` ու՞մ կողմից, ե՞րբ եւ որ՞տեղ են Նախաստորագրվել Արձանագրությունները, նաեւ «ժամանա֊կա֊ցույց» կոչվող հավելվածը, ու՞մ կողմից է կազմվել «ժամանակացույցը», ե՞րբ է այն համաձայնեցվել, ո՞մ կողմից, եւ ե՞րբ է կցվել Արձանագրություններին, ո՞վ է կազմել «Մամլո հաղորդագրությունը», ե՞րբ եւ ի՞նչ (արտգործնախարարի, Կառավության, թե ՀՀ Նախագահի) մակարդակով է այն համաձայնեցվել. եւ ինչպե՞ս` գրավո՞ր, թե՞ բանավոր եւ վերջում ի՞նչու են բացակայում դա ստորագրողների անուններն ու պաշտոնները: «Ունեցե՞լ եք արդյոք ՀՀ Նախագահի Հանձնարարականը, ինչպես եւ Համաձայնությունը կամ Հրա֊հանգը 31.08.2009թ. Մամլո հաղորդագրությունը տարածելու եւ Արձանագրությունները պաշ֊տոնապես հրապարակելու համար: Եթե ունեցել եք, ապա դրանք բանավոր էին, թե՞ գրա֊վոր: ՀՀ Նախագահը` 2009թ. օգոստոսի 30-ի դրությամբ, ունեցե՞լ է արդյոք Մամլո Հաղորդագրու֊թյան եւ Նախաստորագրված Արձանագրությունների տեքստերը (երեք լեզուներով), եւ ո՞ր. ա) Նախաստորագրված (1.09.2009թ. հրապարակված), թե բ) Ստորագրված (10.10.2009թ. ստո֊րագրված) տարբերակով: Ինչու՞ մինչ այսօր պաշտոնապես չեք հրապարակում Ստորագրված եւ ձեր կողմից` արտգործ֊նախարի կնիքով կնքված Արձանագրությունները: Այն դեպքում, երբ հենց այդ փաստաթղթերն են, որ ըստ Մալմլո հաղորդագրություն կոչվող փաստաթղթի սահմանված կարգի, առաջիկա֊յում` վավերացման կամ մերժման համար, պետք է քննարկի ՀՀ Ազգային Ժողովը: Ինչու՞ մեր հանրությանը պաշտոնապես` հրապարակավ, չեք ներկայացնում Ստորագրված Ար֊ձա֊նագրությունները: Որո՞նք են պաշտոնապես հրապարակելուց հրաժարվելու պատճառներն ու ձեր հիմնավորումները»,-ասվում է նամակում:

Կամսարականը նշում է նաեւ, որ պատասխան չստանալու պարագայում, իրավունք է վերապահում իրեն «ՀՀ Գլխավոր դատախազին, նաեւ Հանրային Խորհրդին ներկայացնել ըստ այդմ արվելիք մեր եզրահանգումները, որպես մեր կողմից ձեզ ներկայացված մեղադրանքների նոր հիմնավորումներ»: