9 նոյեմբերի 2009 - 18:31 AMT
«Եվրատեսիլ-2010»-ում Թուրքիան կարող է ներկայացնել էթնիկ հայ Հայկո Ջեֆկինը
«Եվրատեսիլ-2010» երգի հանրահայտ փառատոնին Թուրքիան կարող է ներկայացնել հայկական ծագում ունեցող Հայկո Ջեֆկինը: Ինչպես գրում է «Ակօս» թերթը, Թուրքիայում արդեն սկսվել է փառատոնի ընտրական փուլը եւ թուրքական NTV հեռուստակայանը նախնական երկրորդ փուլի ընթացքում իր կայքէջի ընթերցողներին կոչ է արել ակտիվորեն քվեարկել մասնակիցների համար: Քվեարկությանը մասնակցել են մոտավորապես 15 հազ. մարդ: Արդյունքների համաձայն, ձայների մեծամասնությունը (15,94 տոկոս) հավաքել է Հայկո Ջեֆկինը` երգիչ Թարխանից առաջ անցնելով ընդամենը 4 տոկոսով:
Եվրատեսիլի երգի 55-րդ փառատոնը կանցկացվի 2010 թ. մայիսին, Օսլոյում: