9 նոյեմբերի 2009 - 18:38 AMT
Հայաստանի Ֆինանսների նախարարությունը սահմանել է 1 գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման գները
ՀՀ Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից նոյեմբերի 9-15-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինը կազմում է 12357.62 (+456.80), բացթողնման գինը` 13432.20 (+496.53), արծաթի գնման գինը` 195.68 (+4.09), բացթողնման գինը` 212.70 (+4.45), պլատինի գնման համար գինը սահմանվել է 15437.22 (+241.29), բացթողնման գինը` 16779.59 (+262.27), իսկ պալադիումի գնման գինը` 3746.14 (+6.70), բացթողնման գինը` 4071.89 (+7.28):