9 նոյեմբերի 2009 - 20:41 AMT
ՀԱԿ-ը պայքարելու է Նիկոլ Փաշինյանի իրավունքները վերականգնելու համար
Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ:


Հայ Ազգային Կոնգրեսը(ՀԱԿ) հայտարարում է, որ հետամուտ է լինելու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքների վերականգնմանը: Որպես առաջին քայլ ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժանմունքի մերժումը բողոքարկվելու է Վարչական դատարանում, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: