9 նոյեմբերի 2009 - 20:44 AMT
Երկրից դուրս ռուսական բանակի օպերատիվ օգտագործման օրենքը մտել է ուժի մեջ
Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք կարգավորում են ՌԴ բանակի օպերատիվ օգտագործումը երկրից դուրս
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, այսուհետ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները կարող են օպերատիվ օգտագործվել ետ մղել արձակումը ռուս զինծառայողների կամ այլ զորքերի վրա, որոնք տեղակայված են ՌԴ դուրս: Բացի այդ, դա նաեւ կարող է օգտագործվել կանխարգելել կամ ետ մղել ուրիշ պետության դեմ հարձակումները, պաշտպանել արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին եւ այլն:
Մինչ օրս, միակ միջազգային փաստաթուղթը, որը կարգավորում էր ռուսական զորքերի օգտագործումը արտասահմանում դա`Հավաքական անվտանգության պայմանագիրն էր, որը ընդունվել էր 1992 թ-ն:
Պայմանագրի 4-դ հոդվածը նախատեսում է ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերել «հարձակման դեպքում յուրաքանչուր մասնակից պետության դեմ»: Հավաքական անվտանգության պայմանագիրը թույլ է տալիս օգտագորրծել ռուսական ստորաբաժանումները միայն պայմանագրի այլ մասնակիցների տարածքում` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան: