11 նոյեմբերի 2009 - 16:19 AMT
Նոյեմբերի 12-14-ը Երեւանում տեղի կունենա «Հայկական ժողովրդական էպոսը եւ համաշխարհային էպիկական ժառանգություն» միջազգային գիտաժողովը
Նոյեմբերի 12-14-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի կունենա «Հայկական ժողովրդական էպոսը եւ համաշխարհային էպիկական ժառանգություն» միջազգային երրորդ գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպված է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական կենտրոնի կողմից:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում իրենց զեկույցներով հանդես կգան Երեւանի, Վանաձորի, Լոս Անջելեսի, Բոննի, Դելիի եւ Սուխումիի գիտական աշխարհի ներկայացուցիչները: