11 նոյեմբերի 2009 - 21:15 AMT
Տալի Հուշախաղում Լեւոն Արոնյանը կրեց իր առաջին պարտությունը
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշախաղի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով պարտություն կրեց Բորիս Գելֆանդից (Իսրայել): Այդպիսով, Գելֆանդին հաջողվեց Արոնյանից առաջ անցնել 0,5 միավորով: Այժմ իսրայելցի գրոսմայստերը 3,5 միավոր ունի, Արոնյանը` 3: Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) հաղթանակ տարավ Ալեքսանդր Մորոզեւիչի (Ռուսաստան) նկատմամբ:
Ոչ ոքի ավարտվեցին հետեւյալ պարտիաները`
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Պետեր Լեկո (Հունգարիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Պոնոմարյով (Ուկրաինա) հանդիպումը դեռեւս չի ավարտվել: