12 նոյեմբերի 2009 - 20:50 AMT
Դիլիջանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան գիշերօթիկ դպրոց
2010 թ. Դիլիջանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան գիշերօթիկ դպրոց, լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ, «Տրոյկա դիալոգ» խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքերով, դպրոցի կառուցման նախագիծը իրագործման փուլում է: «Հուսով եմ, որ մենք կկարողանանք ավարտել այս դպրոցի ստեղծման վերաբերյալ ըմբռնումների ձեւավորման գործընթացը: Չափազանց պատվախնդիր գործ է միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց կառուցելը, որտեղ կկարողանան սովորել ոչ միայն Հայաստանի, այլեւ ուրիշ երկրների երեխաները: Տեսնենք, թե ինչքանով կհաջողվի իրականացնել այն, բայց մենք ծրագրել ենք շինարարությունը սկսել 2010 թ.», - ասաց նա:

Այդ կապակցությամբ «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահը նշեց, որ 21-րդ դարում ապագան պատկանում է նրան, ով կրթված կլինի: «Եթե մեր կրթական համակարգում բարելավումներ չլինեն, մենք կկորցնենք շատ մրցակցային առավելություններ, ինչպիսիք ունենք այսօր կամ ունեցել ենք», - ավելացրեց Ռուբեն Վարդանյանը: