13 նոյեմբերի 2009 - 17:20 AMT
Հանս-Յոխեն Շմիդտ. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը համբերություն եւ ստեղծագործական միտք է պահանջում
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը համբերություն եւ ստեղծագործական միտք է պահանջում»,- նոյեմբերի 13-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը: Նրա խոսքով, հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը կարեւոր քայլ է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլեւ ողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար: Նա նշեց նաեւ, որ վավերացումից հետո Արձանագրությունները, հնարավոր է, դրական ազդեցություն կունենան նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

«Արձանագրությունների շուտափույթ վավերացումը, ըստ իս, դրական քայլ կդառնա ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի համար»,- ընդգծեց դեսպանը` ավելացնելով, որ Թուրքիան պետք է օգտագործի այդ հնարավորությունը եւ, վավերացնելով Արձանագրությունները, ավելի նշանակալի դեր խաղա հարավկովկասյան տարածաշրջանում:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման մասին Արձանագրությունները: