13 նոյեմբերի 2009 - 17:28 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հակասում է Ադրբեջանի շահերին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա ժամանակաշրջանում հակասում է Ադրբեջանի շահերին, կարծում է Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Բաշար Քոմուրը, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը ներկա իրավիճակում հակասում է Ադրբեջանի շահերին, եւ բացասական կազդի ղարաբաղյան կարգավորմանը», - հայտարարել է Բեռլինում Գերմանիայի ադրբեջանցիների կոնգրեսի համակարգող կենտրոնի նիստում Բաշար Քոմուրը:

Նա կոչ արեց Ադրբեջանի եւ Թուրքիայի համայնքների կազմակերպություններին դեմ կանգնել Արձանագրությունների վավերացմանը: