6 մարտի 2002 - 22:29 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Մոսկվայում մինչեւ մարտի մեկը, ամենայն հավանականությամբ, կկայանա «կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպում: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն Թբիլիսիյում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով վրացական աղբյուրները, սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: