13 նոյեմբերի 2009 - 17:49 AMT
Թուրքերը սպառնում են լրագրող Սեւան Նշանյանին Աթաթուրքի «ադապտացված բառերի» համար
Թուրքական Taraf Daily թերթի հայազգի լրագրող Սեւան Նշանյանը, որը գրել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի երիտթուրքերին ուղերձի ադապտացված տեքստը, հրատարակել է իր հոդվածում այն սպառնալիքները եւ վիրավորանքները, որոնք նա ստացել էր իր էլեկտրոնային փոստում:

Ադապտացված տարբերակում Նշանյանը փոխել է Աթաթուրքի ուղերձի առաջին նախադասությունը` «Դեր պարտքն է հավերժ պահել եւ պահպանել Թուրքիայի եւ Թուրքիայի հանրապետության անկախությունը», գրելով` «Դեր պարտք ն է` մարդ լինելը»: Բացի այդ լրագրողը փոխել է նաեւ տեքստի այլ հատվածներ, ինչը դուր չեկավ թուրք հասարակության որոշ ներկայացուցիչներին, որոնք եւ ուղարկեցին Նշանյանի էլեկտրոնային փոստին սպառնալիքներ ու վիրավորանքներ:

«Մենք կստիպենք քեզ քո սեփական արյունով գրել ուղերձի ճիշտ տարբերակը: Ես կսպանեմ քեզ այնպես, ինչպես շուն Հրանտ Դինքին», - ասվում է էլեկտրոնային նամակներից մեկում: Նամակները պարունակում են այնպիսի վիրավորանքներ, որոնց պատշաճ չէ հրատարակել, հաղորդում է Asbarez.com-ը: