13 նոյեմբերի 2009 - 18:46 AMT
Միխայիլ Տալի Հուշախաղի նախավերջին տուրն առայժմ ոչ մի անակնկալ չի մատուցել
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի Հուշախաղի ութերորդ տուրում առաջինն ավարտվեցին Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Պետեր Լեկո (Հունգարիա) եւ Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) պարտիաները: Երկու պարտիաներն էլ ոչ ոքի ավարտվեցին: Այժմ Կրամնիկն ակտիվում 5 միավոր ունի, իսկ Անանդը` 4,5, Գելֆանդը` 3,5 եւ Լեկոն` 2,5 միավոր:
Շարունակվում են Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) պարտիաները: