6 մարտի 2002 - 18:59 AMT
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կոնգրեսական Կոննի Մորելան դիմել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ընդգրկել Հայաստանը տարածաշրջանային համագործակցության Համաձայնագրի աշխատնքներում եւ այդպիսով կրկնապատկել ջանքերը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման նպատակով: Ամերիկայի Հայկական Համագումարի հաղորդագրության համաձայն, Մորելան իր նամակում նշել է, որ տարածաշրջանային համագործակցության ապահովումը Հարավային Կովկասում կարեւոր գործոն է Վաշինգտոնի քաղաքականության մեջ, հատկապես Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո: «Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային նախագծերից չի բխում ԱՄՆ-ի շահերից եւ կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշվում է դիմումի մեջ: Մորելան կոչ է արել նաեւ ԱՄՆ վարչակազմին շտապ միջոցներ ձեռնարկել` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: