15 նոյեմբերի 2009 - 17:13 AMT
Տալի հուշամրցաշարի հաղթողը դարձավ ռուսաստանցի Վլադիմիր կրամնիկը
Մոսկվայում ավարտված Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթողը դարձավ ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը: Վերջին տուրում Կրամնիկը ոչ ոքի խաղաց Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկի հետ:
Տուրի այլ հանդիպումները ավարտեցին հետեւյալ կերպ.

Վիշվանատան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան) - 0:1
Ռուսլան Պոնոմարեւ (Ուկրաինա) - Անդրեյ Մորոզեւիչ (Ֆրանսիա) - 1:0
Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) 0.5:0.5.5

Մասնակիցների վերջնական դիրքը. Կրամնիկ - 6 միավոր; Իվանչուկ; Կառլսեն - 5.5-ան միավոր; Անանդ, Արոնյան - 5-ան միավոր; Գելֆանդ - 4.5 միավոր; Պոնոմարեւ - 4 միավոր; Մորոզեւիչ, Լեկո - 3-ան միավոր: