15 նոյեմբերի 2009 - 17:52 AMT
Սիրիան ողջունում է Արձանագրությունների ստորագրումը
Հայաստանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի հետ: Հանդիպման ընթացքում սիրիայի նախագահ հայտնեց իր գոհունակությունը Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ, ինչը Սիրիայի նախագահի խոսքերով իր ազդեցությունը կթողնի ողջ տարածաշրջանի վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական հարաբերությունների հարցերը: Գարեգին II ընդգծել է Սիրիայի նախագահի վերջին այցի կարեւորությունը: Կաթողիկոսը բարձր է գնահատել Սիրիայի կառավարության վերաբերմունքը երկրում բնակվող հայերի նկատմամբ:

Իր հերթին Սիրիայի նախագահը պատրաստակամություն հայտնեց Երեւանի հետ բարելավել հարաբերությունները բոլոր ոլորտներում, հաղորդում է Champress-ը: