17 նոյեմբերի 2009 - 14:25 AMT
Հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը 70 տարեկան է
Նախագահ Սերժ Սարգսյանընոյեմբերի 16-ին հեռախոսազրույց էունեցելժողովրդականարտիստ, մշակույթիվաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտորՌոբերտ Ամիրխանյանի հետ: Երկրի ղեկավարը շնորհավորելէանվանի երգահանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթել քաջառողջությունեւ նորանորստեղծագործական հաջողություններ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1936թ. նոյեմբերի 16-ին Երեւանում: 1991թ. ի վեր Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահն է: Երաժշտություն է գրել 16 խաղարկային եւ շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: 1999-2003թթ. եղել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, հանդիսանալով գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է:

1998թ. պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոբ Մաշտոցի» շքանշանով: