17 նոյեմբերի 2009 - 15:30 AMT
Արկադի Ղուկասյանին վերագրել են Հայաստանի արտաքին քաղաքանության գնահատականը, որը նա չէր տվել
Հարց. Վերջերս«USA Armenian Life Magazine» հանդեսը ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանին վերագրել է մի շարք գնահատականներ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ հրապարակումը։

Պատասխան. Հայտնի է, որ հարկ եղած ժամանակ պրն. Ղուկասյանը միշտ էլ հրապարակայնորեն արտահայտել է իր տեսակետը օրակարգային ամենակարեւոր հարցերի վերաբերյալ։ Ուստի, իր անունից, այն էլ կեղծ եւ բամբասանքների վրա կառուցված գնահատականներ հնչեցնողների կարիք նա չունի։

Բնականէ, որ ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում Կանադայի եւ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պրն. Ղուկասյանը իրեն չէր կարող թույլ տալ եւ թույլ չի տվել նման գնահատականներ հնչեցնել եւ, առավելեւս՝ քաղաքավարության շրջանակներից դուրս արտահայտվել այն գործիչների հասցեին, ում անձամբ գնահատում եւ հարգում է։

Ակնհայտ է, որ գործ ունենք պրն. Ղուկասյանին՝ ենթատեքստից կտրված եւ խեղաթյուրված մեջբերումներ եւ պրիմիտիվ գնահատականներ վերագրելու անհաջող փորձի հետ։