17 նոյեմբերի 2009 - 17:12 AMT
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է կոշտացնել վերահսկողությունը Հայաստանի բուհերում
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեքսանդեր Բոժկոյին եւ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի ռեկտոր Ս. Ղուդրատյանին: Ողջունելով հյուրերին` նախարարը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության քաղաքականությունը բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում, որը հիմնականում միտված է կրթության որակի
ապահովմանը:

Նախարարը նշեց, որ այս առումով կուժեղացվի վերահսկողությունը ինչպես տեղական, այնպես էլ ՀՀ-ում գործող օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերում: Անդրադարձ կատարելով հայ-ուկրաինական կրթական համագործակցությանը` դեսպան Օլեքսանդեր Բոժկոն նշեց, որ Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթություն են ստանում ՀՀ 150 քաղաքացի: Նախարարը կարeuորեց միջպետական համաձայնագրով կրթաթոշակների սահմանման խնդիրը, որը երկուստեք շահեկան կլինի կողմերի համար: Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի եր-անյան մասնաճյուղի գործունեության վերաբերյալ նախարարը նշեց, որ յուրաքանչյուր բուհի հեղինակությունը ձեւավորում է շրջանավարտի գիտելիքներով ու մասնագիտական հմտություններով, ով յուրօրինակ գովազդ է դառնում տվյալ ուսումնական հաստատության համար:

Դեսպան Օլեքսանդեր Բոժկոյին հետաքրքրում էր նաեւ նոյեմբերի 20-21-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովի նպատակները: Նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացեց, որ նախատեսվող խորհրդաժողովը նպատակ ունի հիմքեր ստեղծել կրթության համակարգում ծրագրեր իրականացնող միջազգային eu տեղական կազմակերպությունների հետ համակարգված գործելու եւ միջազգային փորձի փոխանակման համար: «Նախատեսում ենք կազմակերպել ծրագրերի տոնավաճառ, որը ոչ միայն կակտիվացնի մեր գործընկերների գործունեությունը, այլեւ համատեղ նոր ծրագրերի իրականացման
հնարավորություններ կստեղծի»,- նշեց նախարարը: