17 նոյեմբերի 2009 - 17:49 AMT
Գյումրիում անցկացվեց բիզնես դասընթացներ հայրենիք վերադարձաց հայերի համար
«Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում թվով 7 շահառուների համար կազմակերպվեցին երկօրյա բիզնես-դասընթացներ: Ինչպես տեղեկացնում է ծրագրի համակարգող Արման Սահակյանը, դասընթացների ընթացքում հնչել են տարատեսակ հարցեր` կապված բիզնեսի ստեղծման նախնական քայլերի հետ. «Մասնակիցները ցանկություն հայտնեցին աջակցել իրենց հայտերի կազմման ընթացքում, որն արժանացավ դրական պատասխանի»:

Հայտնենք, որ Գյումրի քաղաքում հայտերի ընդունման վերջնաժամկետ է հայտարարվել մինչ- նոյեմբերի 20-ը ներառյալ:

Բիզնես դասընթաց Չարենցավանում
Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում 6 շահառուների համար ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հերթական երկօրյա բիզնես դասընթացը:

Ինչպես հայտնում է ծրագրի համակարգող Արման Սահակյանը, ինչպես մյուս տարածաշրջաններում, այնպես էլ Կոտայքի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի շահառուները եղել են ՌԴ-ից - ԵՄ երկրներից ՀՀ վերադարձած քաղաքացիներ:

Բիզնես դասընթացներից հետո համակարգող Ա. Սահակյանը տեղեկացրել է դասընթացի մասնակիցներին , որ վերջիններս կարող են իրենց կողմից կազմված բիզնես հայտերը եր-անյան գրասենյակ ներկայացնել մինչեւ ս/թ-ի նոյեմբերի 20-ը ներառյալ:

«Մասնակիցներից մի քանիսը անգամ հույս է հայտնել, որ արդեն լիովին պատրաստ են հաստատվել հայրենքիում գործ սկսելու նպատակով, քանի որ ունեն գաղափարներ եւ համապատսխան գիտելիքներ փոքր բիզնես սկսելու հենց իրենց տարածաշրջանում»,- ասում է Ա. Սահակյանը: